Հետևեք մեզ։

Ռուսաստանում մարտի 24-ը հայտարարվել է համազգային սգո օր

17:01, 23 մարտ 2024
Ռուսաստանում մարտի 24-ը հայտարարվել է համազգային սգո օր

Ռուսաստանում մարտի 24-ը` կիրակի օրը, հայտարարվել է համազգային սգո օր, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Խոսելով մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության մասին՝ նա Crocus City-ի վրա հարձակումն անվանել է արյունալի ահաբեկչություն և վստահություն հայտնել, որ բժիշկները կանեն հնարավոր ամեն ինչ՝ փրկելու ահաբեկիչների ձեռքով վիրավորվածների կյանքը։

«Հարգելի Ռուսաստանի քաղաքացիներ, արյունալի, բարբարոսական ահաբեկչության կապակցության զոհերը տասնյակ խաղաղ, անմեղ մարդիկ էին, մեր հայրենակիցները, այդ թվում՝ երեխաներ, դեռահասներ, կանայք:  Նրանք, ովքեր ծանր վիճակում են, բժիշկներն այժմ պայքարում են նրանց կյանքի համար: Վստահ եմ, որ նրանք կանեն հնարավորը և նույնիսկ անհնարինը՝ բոլոր վիրավորների կյանքն ու առողջությունը պահպանելու համար»,- շաբաթ օրը ռուսներին ուղղված ուղերձում ասել է Պուտինը։

 

Բոլոր մեղավորները, կազմակերպիչները և պատվիրատուները արդար պատիժ կստանան. Պուտին