Երեկ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «ոտքի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Տեղում պարզվել է, որ վիրավորը «Աշտարակ» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 49-ամյա Արտակ Հ․-ն է, ով նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Սմբատ Շահազիզի փողոցի 86 հասցեի դիմաց էլեկտրասյան վրա ինտերնետային մալուխը ամրացնելու ժամանակ անզգուշաբայր կպել է էլեկտրական հոսանքալարին, ինչի հետևանքով հոսանքահարվել է և վայր ընկել։
Կայքի տեղեկություներով՝ Արտակ Հ․-ն աշխատում է «Team Telecom Armenia» բաց բաժնետիրական ըներությունում։