«Ռեալ Սանտա Կրուսը», որը Բոլիվիայի վերջին առաջնությունում զբաղեցրել է յոթերորդ տեղը, ուրբաթ օրը՝ մարտի 22-ի ուշ երեկոյան, հայտարարություն է տարածել՝ 24-ամյա խաղացող Գիլերմո Դենիս Բելտրանի մահվան մասին:
«Նա շատ ավելին էր, քան տաղանդավոր խաղացողը: Նա շատերի համար ընկեր էր, թիմակից և ոգեշնչող: Նրա կիրքը խաղի նկատմամբ և նրա անխոնջ ոգին հավերժ կհիշվեն»,- Սանտա Կրուս դե լա Սիերա ակումբը մեջբերում է Noticiasominuto-ի հայտարարությունը:
Associated Press-ի հետ զրույցում ակումբի նախագահ Ադոլֆո Սորիա Գալվարոն ասել է. «Նա նորմալ մարզվում էր և այդ ընթացքում կորցրել է գիտակցությունը: Փորձեցին վերակենդանացնել նրան, սակայն կլինիկա տեղափոխելիս նա մահացավ»: