Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Վլադիմիր Պուտինին՝ իր ցավակցությունը հայտնելու Crocus City Hall-ի վրա հարձակման ժամանակ տասնյակ մարդկանց մահվան կապակցությամբ։
Զրույցում նա ՌԴ նախագահին ասել է, որ այս հարձակումը ցույց է տալիս տարածաշրջանում ճգնաժամերը խաղաղ ճանապարհով արագ լուծելու անհրաժեշտությունը։
Էրդողանը նաեւ ասել է, որ Թուրքիան պատրաստ է զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում։