Հետևեք մեզ։

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում ահաբեկչության զոհերի հիշատակին

21:09, 23 մարտ 2024
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում ահաբեկչության զոհերի հիշատակին

Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտից հավաքվում են Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց՝ հարգանքի տուրք մատուցելու Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք ծաղիկներ են խոնարհում դեսպանատան առաջ՝ իրենց զորակցությունը հայտնելով անմեղ զոհերի ընտանիքներին և հարազատներին։

 

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 115-ի։

 

ՌԴ իրավապահ մարմինները հայտնել են ահաբեկչությանը մասնակից 11 անձի ձերբակալության մասին։