Մարտի 23-ին, ժամը 17։59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 9-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Ա․, ծնված 1996 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին և ուղևոր Մ․ Խ․-ին (ծնված 2001 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից, ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Վարորդը հոսպիտալացման կարիք չի ունեցել։