Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիների թվում հայ կա։ Այս մասին գրել է ԲՀԿ-ական, նախկին պատգամավոր Արման Աբովյանը․
«Իսրայելյան Լիլիթ Խաչիկի, կորել է նախօրեին՝ Կրոկուս Սիթիում ահաբեկչությունից հետո...Հաղորդվում է, որ իր ամուսնուն մահացած են գտել Կրոկուսում, իսկ Լիլիթն անհետացել է։ Նրանց 1.5 տարեկան երեխան տատիկի ու պապիկի մոտ է։
Խնդրում ենք տեղեկացնել, եթե ինչ-որ մեկը տեղեկատվություն ունի»։