Մոսկվայում Շվեդիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Բուլղարիայիև ԱՄՆ-ի դեսպանատները համազգային սգո օրը իջեցրել են իրենց դրոշները, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Ավելի վաղ ողբերգության հետ կապված դրոշները իջեցնելու իրենց մտադրության մասին հայտնել են նաև մի շարք այլ երկրների դիվանագիտական առաքելություններ։
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանում ահաբեկչություն էր տեղի ունեցել։
Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ զոհվել է 133 մարդ։ «Россия сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 143-ի։ Ըստ ԱԻՆ-ի՝ ահաբեկչության հետևանքով տուժել է 152 մարդ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր։