Վաղ առավոտյան ձերբակալվել են «Մարտական Եղբայրության» անդամները։ Կազմակերպությունից հայտնել են, որ նախ ձերբակալվել է «Մարտական Եղբայրության» անդամ Ավետիս Ավետիսյանը․
Կարճ ժամանակ անց հայտնել են, որ կորել է կապը հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ․ «Կորել է կապը Հրանտ Տէր-Աբրահամեանի հետ:
Ամենայն հավանականությամբ նրան նույնպես բերման են ենթարկել։
Մարտական եղբայրության համար այս ամենը կանխատեսելի էր։Կապից դուրս է նաև «Մարտական Եղբայրության» անդամ Մասիս Շիրոյանը։
«Մարտական Եղբայրություն» միաբանության անդամներին տանում են տներից՝ առանց հիմնավորման և օրենքից դուրս եղանակով։
Այսպիսի վարքագիծը ենթակա է դատապարտման և դեմ է Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարական սկզբունքներին»։
Րոպեներ առաջ միաբանությունից հայտնել են․ «Չնայած աննախադեպ ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար։ Վերջին տվյալներով բերման է ենթարկվածների թիվը 3 տասնյակից ավելին է։ Տեղում ոստիկանները բերման են ենթարկել նաև միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանին»։