Այսօր ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խորեն Խաչատրյան 1 նրբանցքի տներից մեկում դանակահարված 2 քաղաքացի կա։ Հայտնում է shamshyan.com-ը:
Պարզվել է, որ դեպքի վայրից դանակահարված 2 քաղաքացու, որոնց առաջինն օգնության են հասել հարևաններն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և խոհանոցային դանակ, որն ըստ նախնական տեղեկությունների հանցագործության գործիքն է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները նշված փողոցի բնակիչներ 64-ամյա Լիլյա Ղ.-ն է և 33-ամյա Աննա Մ.-ն։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասել են, որ վիրավորները մայր ու դուստր են, իսկ նրանց դանակահարել է հարևանը՝ Տիգրան Մ.-ն, ով օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները չգիտես ինչու նրան բաց են թողել։
Հարևաններն ասում էին նաև, որ նա մի քանի օր առաջ էլ ծնողների հետ է անախորժություն ունեցել ու դրա համար էլ նրան տեղափոխել էին Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնից դուրս գրված տղան դանակահարել է իր հարևանուհիներին․ Shamshyan.com
13:54, 24 մարտ 2024