Հռոմի Ֆրանցիսկոս պապն ցավակցություն է հայտնել մերձմոսկովյան Կրասնոգորսկում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին։
«Հղում եմ իմ աղոթքները Մոսկվայում տեղի ունեցած ստոր ահաբեկչության զոհերի համար: Թող Տերն ընդունի նրանց իր խաղաղության մեջ և խաղաղություն տա նրանց ընտանիքներին», - ասել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում պատարագից հետո:
Կիրակի Հայրապետը նաև հույս է հայտնել, որ Տերը «կդարձնի սրտերը» նրանց, ովքեր «անմարդկային արարքներ են գործում, որոնք վիրավորում են Աստծուն, որն ասել է. «Մի սպանիր»: