Հետևեք մեզ։

Սպանության և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Սարգիս Միքայելյանը

15:41, 24 մարտ 2024
Սպանության և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Սարգիս Միքայելյանը
Սպանության և սպանության փորձ կատարելու կասկածանքով ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում է 1983 թվականին ծնված Սարգիս Միքայելյանը։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
 
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անմիջապես դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-ասվում է հայտարարության մեջ։