«Շերեմետևո» միջազգային օդանավակայանում ինքնաթիռի ուղևորը ուղեկցորդուհուն ասել է, որ իր ուսապարկի մեջ ռումբ է տեղադրված։ Այս մասին REN TV-ին և RT-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։ Նաև տեղեկացրել են, որ ինքնաթիռ է ժամանել ոստիկանություն։ Ըստ REN TV-ի աղբյուրների՝ դեպքը տեղի է ունեցել դեպի Երևան չվերթն իրականացնել պատրաստվող ինքնաթիռում։
Առցանց ցուցատախտակը ցույց է տալիս, որ դեպի Հայաստանի մայրաքաղաք թռիչքներից մեկը հետաձգվել է, նշում են ռուսական լրատվամիջոցները։
«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները»,- հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը։