«Գոյ» թատրոնի դուռը փակել են աշխատակիցների առաջ: Այս մասին հայտնում են թատրոնի ֆեյսբուքյան էջում․
«Հարգելի լրագրողներ, տեղեկացնում ենք, որ 24.03.2024թ.֊ին 14։20 րոպե եկել ենք թատրոն և տեսել, որ «Գոյ» թատրոնի մուտքը փակ է և վրան փակցված է՝ «Հարգելի աշխատակիցներ թատրոն կարող եք մտնել ծառայողական մուտքից»։
Հարգելի լրագրողներ, ակնկալում ենք ձեր օպերատիվ արձագանքը և այս իրավիճակի լուսաբանումը։
Հ.Գ. Գոյ թատրոնի անձնակազմը հավաքվում է թատրոնի մոտ տեղում կկազմակերպի իր հետագա անելիքները»։