Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ ասաց, որ վնասվածքները ստացել են իրենց իսկ կիրառած միջոցներից։