Հետևեք մեզ։

Ռումբի ահազանգ՝ Սանկտ Պետերբուրգի մոլերից մեկում. այցելուներին տարհանում են

18:45, 24 մարտ 2024
Ռումբի ահազանգ՝ Սանկտ Պետերբուրգի մոլերից մեկում. այցելուներին տարհանում են

Սանկտ Պետերբուրգում իրականացվում է London Mall առևտրի և զվարճանքի համալիրի այցելուների տարհանում, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Նևսկի շրջանի վարչակազմի մամուլի ծառայությունից։

«Այցելուները տարհանվում են»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ չհայտնելով մանրամասներ։


Ինչպես ՌԻԱ Նովոստիին պարզաբանել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը, նախնական տվյալներով՝ տարհանման պատճառը եղել է առևտրի կենտրոգնում ռումբի մասին հաղորդագրությունը։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ այս տվյալները չեն հաստատվել, մասնագետները դեռ աշխատում են առևտրի կենտրոնում։
«ՌԻԱ Նովոստին» միջադեպի առնչությամբ դեռևս պաշտոնական մեկնաբանություն չունի ոստիկանությունից։

 

Տեսանյութերը հասանելի են այստեղ։