Նոր նորքի ոստիկանությունում զինված անձը վնասազերծվեց։ Ազգային անվտանգության ծառայողները վնասազերծեցին Նոր Նորքի ոստիկանության բաժին մտած երեք զինված քաղաքացիներից երրորդին։ Նրանցից երկուսն ավելի վաղ հոսպիտալացվել էին։
Վնասազերծված քաղաքացին գտնվել է ոչ ադեկվատ վիճակում, հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը. «Ոչ անհասկանալի բաներ էր ասում, ոչ ադեկվատ վիճակում էր»։
Սարգսյանը հաղորդել է նաև, որ զինված անձանցից 2-ը բեկորային վնասվածք են ստացել իրենց գործադրած նռնակի հետևանքով։
Տեսանյութն` այստեղ