Այսօր Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ նոր ներկրված ավտոբուսների մաքսազերծումն ամբողջապես իրականացված է։ Եւ, դիմելով «Երևան ավտոբուս» ՓԲԸ ներկայացուցչին, ասաց․ «Ենթադրում եմ՝ մենք մեր հայտարարած ժամկետներից՝ նոր երթուղիներ մտնելու, հետ չենք մնա»։
Ի պատասխան՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ ներկայացուցչին ասաց․ «Ոչ, արդեն պետհամարանիշներն են հանված՝ ոչ բոլորը, այսօր և վաղը կվերջացնենք դա, մնացածը պարոն Սարգսյանը կզեկուցի»։
Հիշեցնենք, Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 150 միավոր Zhongtong և 87 միավոր MAN մակնիշի ավտոբուս, որոնք, սակայն, տևական ժամանակ է՝ չեն մտել երթուղի, քանի որ ձգձգվում էր դրանց մաքսազերծման և գրանցման հարցը։ Նախորդ գործակարգավարականի ժամանակ այս հարցին անդրադարձել ու ժամկետներ էր ճշգրտել նաև Տիգրան Ավինյանը, և խոստացել էին մոտակա օրերին լուծել խնդիրը։
Ավտոբուսների մաքսազերծումն ավարտված է․ Ավինյանը՝ նոր ներկրված ավտոբուսների մասին
11:10, 10 ապրիլ 2023