Համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան կառույցների հետ, ինչպես նաև բոլոր հնարավոր շրջանակների ներգրավվամբ ճշտվում են նաև ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները:
Համապատասխան պաշտոնական տեղեկատվություն կամ հաստատում լինելուն պես կտեղեկացնենք: