«Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա հարձակմանը մասնակցած երկու ահաբեկիչները, ամենայն հավանականությամբ, ցուցումներ են ստացել այն ժամանակ, երբ մեկնել են Թուրքիա։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։
Ահաբեկչությանը մասնակցելու համար ընտրվել են մարդիկ, ովքեր նախկինում հայտնի չեն եղել արմատական իսլամ դավանելով,արվել է այդպես, որպեսզի ռուսական հատուկ ծառայությունների համար ավելի դժվար լինի նախապատրաստական փուլում հարձակումը կանխել, «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է հակաահաբեկչական անվտանգության ոլորտի փորձագետը։։
«Հետաքննությանը հասանելի նախնական տվյալները ցույց են տալիս, որ Կրոկուսում ահաբեկչության հեղինակները հանդիպել են մոտ 3-4 շաբաթ առաջ, իսկ մինչ այդ հանրային տարածքում, սոցիալական ցանցերում չեն արմատական իսլամիստական խմբավորումների հետ կապի որևէ նշան։ Ամենայն հավանականությամբ, գործ ունենք ահաբեկչությունը կատարողների պատահական ընտրության հետ՝ հիմնված գումարի վրա»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանցագործներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Թուրքիայից Ռուսաստան է ժամանել մարտի 4-ին։ Այս մասին նա ինքն է հայտնել ձերբակալությունից անմիջապես հետո հարցաքննության ժամանակ։