Հետևեք մեզ։

Մասիսում բախվել են «Mitsubishi»-ն ու «ZIL»-ը․ կա զոհ (լուսանկարներ)

11:18, 25 մարտ 2024
Մասիսում բախվել են  «Mitsubishi»-ն ու «ZIL»-ը․ կա զոհ (լուսանկարներ)
Մարտի 25-ին, ժամը 08:47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Արարատյան և Հերացու փողոցների խաչմերուկում բախվել են «Mitsubishi» մակնիշի (վարորդ՝ Տ. Մ., ծնված 1990 թ․) ավտոմեքենան և «ZIL» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «Mitsubishi» մակնիշի ավտոմքենան կողաշրջվել է: Տ․ Մ.-ն տեղում մահացել է։
 
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել, ուղղել այն, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ կտրել ավտոմեքենայի վերին հատվածը, վարորդի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնությանը։