Հետևեք մեզ։

Կխնդրեմ հեռախոսները դնեք փակ արկղում, որ հակառակորդները չլսեն Պաշտպանության նախարարի զեկույցի փակ մասի բովանդակությունը․ Անդրանիկ Քոչարյան

11:37, 25 մարտ 2024
Կխնդրեմ հեռախոսները դնեք փակ արկղում, որ հակառակորդները չլսեն Պաշտպանության նախարարի զեկույցի փակ մասի բովանդակությունը․ Անդրանիկ Քոչարյան

Օրակարգում մեկ հարց է՝ ՀՀ Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 2023-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Այսօրվա նիստին մասնակցելու են Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Այս մասին ԱԺ-ում պաշտպանական և անվտանգության հանձնաժողովի նիստում հայտարարել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Երբ նախարարն ասի, որ գտնում է՝ նիստը պետք է փակվի, կխնդրեմ այն գործընկերները, որ հեռախոսներ ունեն, կխնդրեմ բոլոր հեռախոսները դնեք արկղի մեջ, որ հակառակորդները չկարողանան լսել մեր փակ մասին բովանդակությունը»,- ասել է Քոչարյանը։