Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ հիմնավոր կասկածներ են ձեռք բերվել, որ Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկ քաղաքում բնակվող 1988 թվականին ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ասկերով Բահրուզ Ալիմամեդ օղլուն դավադրություն է կազմակերպել այլ անձանց հետ. ծրագրել է ահաբեկչական հարձակումներ իրականացնել երկրում։
ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Պետական անվտանգության ծառայությունը։
«Ադրբեջանի քաղաքացի Բահրուզ Ասկերովը կապեր է հաստատել հանրապետության տարբեր շրջանների բնակիչների հետ, նրանց հանձնարարել է կազմակերպել Ադրբեջանի շրջաններից գործադիր իշխանության ղեկավարի դեմ մահափորձ կազմակերպել, ինչպես նաև պարզվել է, որ Ասկերովը և նրա հանցակիցները ծրագրել են կատարել մի շարք օտարերկրյա քաղաքացիների սպանություններ, ովքեր աշխատում են որպես անգլերենի ուսուցիչ երկրի մի քանի շրջաններում։Դատարանի որոշմամբ Ասկերովը ձերբակալվել է»,- ասված է Պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։