Հետևեք մեզ։

Ուրուգվայից հետո Միրզոյանը մեկնել է Արգենտինա

11:49, 25 մարտ 2024
Ուրուգվայից հետո Միրզոյանը մեկնել է Արգենտինա

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 25-26-ին պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայնում, տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով, որ շարունակվում է Միրզոյանի այցը Լատինական Ամերիկա։

Ըստ հաղորդման՝ Միրզոյանը կհանդիպի Արգենտինայի արտաքին հարաբերությունների միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյ, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Օրակարգում ներառված են նաև փորձագիտական, գիտահետազոտական և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներ։