Վրաստանի և Հունաստանի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպման մինչև 55 հազար տոմս սպառվել է ռեկորդային կարճ ժամանակում՝ վեց ժամից պակաս, հաղորդում է TKT.ge ծառայությունը։
Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում կայանալիք պատմական խաղին ցանկանում էին ներկա գտնվել անգամ նրանք, ովքեր քիչ են հետաքրքրվում ֆուտբոլով։ Գրեթե 338 հազար մարդ սպասել է առցանց հերթում։
Վերավաճառողները Ֆեյսբուքում վրդովված երկրպագուներ են փնտրել։ Նրանք տոմսեր են առաջարկել 100-ից 500 լարիի գներով, ինչը 10 անգամ ավելի է իրական արժեքից։