Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում Կոբախիձեին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը նախ երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցություններ կունենան, ապա Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների ղեկավարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով, հաղորդել է վրացական կողմը։