Ադրբեջանում բացահայտել են ահաբեկչական գործողություններ ծրագրող խմբի։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տարածա տեղեկատվության մեջ։
«Պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված հետաքննության ընթացքում պարզ է դարձել, որ ՌԴ Մուրմանսկ քաղաքում բնակվող ԱՀ քաղաքացի Ասկարով Բահրուզ Ալիմամմադ օղլուն այլ անձանց կապ է հաստատել՝ Ադրբեջանի ներսում հասարակական անվտանգությունը խախտելու, բնակչության շրջանում խուճապ ստեղծելու նպատակով, որոշումների կայացման վրա ազդելու նպատակով ահաբեկչություն իրականացնելու համար։
Պարզվել է, որ Բահրուզ Ասկարովը հանրապետության տարբեր շրջաններում ապրող մարդկանց ներքաշել է գաղտնի հարաբերությունների մեջ և նրանց հանձնարարել մահափորձ կազմակերպել Լենքորան քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի դեմ։ Պարզվել է նաև, որ Բահրուզ Ասկարովն իր հետ կապ ունեցող անձանց հրահանգել է դավադրություն իրականացնել օտարերկրյա քաղաքացու դեմ, ով որպես անգլերենի ուսուցիչ է աշխատում Ադրբեջանի որոշ շրջաններում։
Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բահրուզ Ասկարովը ձերբակալվել և քրեական պատասխանատվության է ենթարկվել Ադրբեջանի Հանրապետությունում Քրեական օրենսգրքի 28-րդ հոդվածի 214.2.1-րդ հոդվածով (ահաբեկչության նախապատրաստում) և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ներկայումս շարունակվում են համալիր քննչական և օպերատիվ միջոցառումները՝ քրեական գործի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։