Կրոկուսի ողբերգությունը, ինչպես ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Բելգրադի գնդակոծությունը և Խատինի ողբերգությունը, հավերժ կմնա ռուսների հիշողության մեջ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Զգացմունքային առումով, համենայնդեպս, որովհետև սրանք այն ողբերգություններն են, որոնք միշտ մնում են մեր ժողովրդի, համենայն դեպս, ռուսների հիշողության մեջ և միշտ կմնան»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում, հաղորդում է Риа Новости-ն։