ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անպատասխան է թողել Կրոկուս Սիթի Հոլլում ահաբեկչություն կատարելու մեջ մեղադրվողների վնասվածքների մասին լրագրողների հարցը։
«Ոչ, ես այս հարցը թողնում եմ անպատասխան», - պատասխանել է Պեսկովը, երբ խնդրել են մեկնաբանել ահաբեկչության մեջ մեղադրվողների կապտուկներն ու այլ վնասվածքները, որոնք տեսանելի են դատարանի լուսանկարներում և տեսանյութերում: