Կրեմլը ներկայումս չի մասնակցում Ռուսաստանում մահապատժի մորատորիումի վերացման հնարավորության քննարկմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Риа Новости-ն։
«Մենք ներկայումս չենք մասնակցում այս քննարկմանը», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում մահապատժի մորատորիումի վերացման մասին քննարկմանը, որը սրվեց Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։