Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան իր ալիքում գրել է, որ Կրոկուսում ահաբեկչություն իրականացրածները պետք է սպանվեն, բայց շատ ավելի կարևոր է սպանել բոլոր ներգրավվածներին՝ «ով վճարել է, ով կարեկցել է, ով օգնել է»:
«Բոլորն ինձ հարցնում են՝ ի՞նչ անեմ: Նրանք բռնվել են: Պե՞տք է սպանվեն: Նրանք պետք է սպանվեն: Եվ դա կլինի: Բայց շատ ավելի կարևոր է սպանել բոլոր ներգրավվածներին: Բոլորին՝ ով վճարել է, ով կարեկցել է, ով օգնել է, սպանել բոլորին»,- գրել է նա։