Դուք ինձ արդեն նեղում եք։ Այսպես պատասխանեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը լրագրողներից մեկի հարցին առ այն, որ «Հայրենիք ենք հանձնում, դուք ասելու ոչինչ չունե՞ք»։
«Ի՞նչ հայրենիք, ո՞վ է հայրենիք քանդողը, դուք հետապնդում եք ինձ։ Ոչ մեկը հող չի հանձնում։ Եթե մի բան լավ չեք հասկանում, ավելորդ հարցեր մի տվեք»,- ասաց Ասրյանը։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում ասել է, թե մի շաբաթից պատերազմ կսկսվի, Ասրյանը պատասխանեց․ «Ես ԶՈՒ առաջին դեմքն եմ, ասում եմ՝ այս պահին էլ ԶՈՒ-ն կատարում է իր առջև դրված խնդիրները»։
Հարցին՝ հանրությունն ուզում է իմանալ՝ ինչ է լինելու իր հետ, Ասրյանը արձագանքեց․ «Պատերազմ կարող է լինել 1 ժամ հետո, 2 ժամ հետո, 1 տարի հետո, 3 տարի հետո, 5 տարի հետո։ Մենք հող հանձնող չենք»։