Հետևեք մեզ։

Վրաստանի վարչապետը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի շոշափելի համաձայնագիր

15:30, 25 մարտ 2024
Վրաստանի վարչապետը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի շոշափելի համաձայնագիր

Առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարությունների ընթացքում։

 

«Ես, իհարկե, արտահայտել եմ իմ երախտագիտությունն իմ գործընկեր վարչապետ Պարոն Փաշինյանին, որն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Ես, իհարկե, առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Միանում եմ իմ գործընկերոջհ առ այն, որ մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Բոլոր ուղղություններով մեր գործընկերությունը էլ ավելի կխորացվի»,- ասաց Վրաստանի վարչապետը։

 

Նա նշել է, որ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և համատեղ ապրելու ջանքերին և հույս հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի շոշափելի համաձայնագիր։