Եվրամիությունը որևէ ապացույց չունի, որ Ուկրաինան կարող է կապված լինել Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության հետ։
Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
«Իհարկե, մենք լիովին մերժում ենք դա: Չկան նշաններ, որ Ուկրաինան կապված է»,- ասել է նա՝ անդրադառնալով Կրոկուսում ահաբեկչությանը։
Ստանոն նշել է, որ ԵՄ-ն անհանգստացած է Մոսկվայի պաշտոնյաների հայտարարություններից Ուկրաինայի և ահաբեկչության հնարավոր կապի մասին։ Նա Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել ահաբեկչությունը չօգտագործել որպես պատրվակ Ուկրաինայում հակամարտությունը սրելու համար։