Ռուսական կողմը դեմարշ է հայտնել ԱՄՆ-ին՝ Համաշխարհային օվկիանոսի յոթ շրջաններում մայրցամաքային շելֆի արտաքին սահմանները միակողմանիորեն փոխելու Վաշինգտոնի անօրինական փորձերի պատճառով։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նախարարությունը պարզաբանել է, որ ԱՄՆ-ն իր գործողություններով փորձում է միակողմանիորեն կրճատել ողջ համաշխարհային հանրության իրավասության ներքո գտնվող ծովի հատակի տարածքը և ձեռք բերել լրացուցիչ տարածքներ սեփական օգտագործման համար։
«Միացյալ Նահանգների միակողմանի քայլերը չեն համապատասխանում միջազգային իրավունքով սահմանված կանոններին և ընթացակարգերին»,- ասվում է հայտարարության մեջ, «Ռուսական պատվիրակությունը քննադատել է ԱՄՆ-ի ընտրովի մոտեցումը միջազգային իրավունքի կիրառման հարցում՝ շեշտը դնելով իր իրավունքների վրա»: