Հետևեք մեզ։

Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված դարավոր բարեկամությունը․ ՀՀ նախագահը՝ Հունաստանի նախագահին

16:30, 25 մարտ 2024
Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված դարավոր բարեկամությունը․ ՀՀ նախագահը՝ Հունաստանի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ պատմամշակութային սերտ կապերի, ընդհանուր արժեհամակարգի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված դարավոր բարեկամությունը, որն ամուր հիմք է միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման համար:

Լիահույս եմ, որ առկա զգալի ներուժի իրացումը կնպաստի հայ-հունական բազմոլորտ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: