Հետևեք մեզ։

Boeing-ի ղեկավարը հրաժարական կտա ընկերության ինքնաթիռների հետ կապված մի շարք խնդիրների ֆոնին

17:05, 25 մարտ 2024
Boeing-ի ղեկավարը հրաժարական կտա ընկերության ինքնաթիռների հետ կապված մի շարք խնդիրների ֆոնին

Ամերիկյան Boeing-ի ղեկավար Դեյվ Քալհունը, ընկերության ինքնաթիռների հետ կապված մի շարք տեխնիկական խնդիրների և վթարների ֆոնին, հայտարարել է տարեվերջին իր հրաժարականի մասին։


«Ես որոշել եմ, որ սա կլինի իմ վերջին տարին որպես մեր մեծ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն», - ասել է Քալհունը Boeing-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, Կալհունը «կշարունակի ղեկավարել Boeing-ը մեկ տարի»։


Բացի այդ, Boeing Commercial Airplanes-ի ղեկավար Սթեն Դիլը, որը պատասխանատու է կոմերցիոն ինքնաթիռների կառուցման համար, հեռանում է ընկերությունից։ Նրան կփոխարինի Ստեֆանի Փոփը, ով գլխավոր օպերացիոն տնօրենն էր։


Տնօրենների խորհրդի նախագահ Լարի Քելները նույնպես բաժնետերերի տարեկան ժողովից հետո պաշտոնաթող կլինի, որին կփոխարինի Սթիվ Մոլենկոպֆը։