Հետևեք մեզ։

Նոր Նորքի ոստիկանության բաժնի վրա հարձակում իրականացնողները ԱԺԲ խմբավորման անդամներ են․ ՆԳ նախարարությունը հաստատեց տեղեկությունը

17:13, 25 մարտ 2024
Նոր Նորքի ոստիկանության բաժնի վրա հարձակում իրականացնողները ԱԺԲ խմբավորման անդամներ են․ ՆԳ նախարարությունը հաստատեց տեղեկությունը

Կա նախաձեռնված քրեական վարույթ, հարցերը պետք է տալ նախաքննական մարմնին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հարցին՝ ինչ իրավունքով են Երևանի փոխքաղաքապետը և թաղապետերը բարձրացրել ոստիկանության կապած ժապավենները և մտել այն տարածք, որտեղ զինված քաղաքացին էր և տարածքը պահպանվում էր ոստիկանության կողմից, Սարգսյանը պատասխանեց․ «Ես տեղյակ չեմ, չեմ նկատել, որ փոխքաղաքապետ․․․։ Կճշտենք, կպատասխանենք»։

Սարգսյանը նշեց, որ ըստ ոստիկանության տեղեկությունների՝ Նոր Նորքի ոստիկանության բաժնի վրա հարձակում իրականացնողները, նախնական տվյալներով, ԱԺԲ խմբավորման անդամներ են։