Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ռուսաստանում համազգային սգո օր էր հայտարարված։ ՌԴ-ում հայտարարված համազգային սգո օրերին Հայաստանում ՌԴ դեսպանատանը բացվել էր սգո մատյան։