Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Չեխիայի հավաքականին լուրջ մրցակից է համարում:
«Հրաշալի ճանաչում եմ Չեխիայի հավաքականին, նրանց հետ ավելի վաղ խաղացել եմ: Նրանք ուժային թիմ ունեն, որն ունի եվրոպական ընտրանու մակարդակ: Գրեթե բոլոր ֆուտբոլիստներն աթլետիկ կազմվածք ունեն: Երիտասարդ ֆուտբոլիստներ ունեն, որոնք ապագայում լավ թիմի մաս կլինեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Պետրակովը:
Վերջինիս խոսքով` չեխերը չեն փոխում իրենց խաղաոճը տարիների ընթացքում:
«Իհարկե, կցանկանայինք, որ դրական արդյունքի հասնենք: Կոսովոյի հետ խաղից հետո վերականգնման փուլը նորմալ է ընթանում»,-առանձնացրել է նա:
Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա մարտի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: