Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն պատասխանել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Նա իր X-ի հաշվում գրել է, թե «Տոյվո Կլաարը չի կարողանում ձերբազատվել նախապաշարմունքներից և չարիք է տեսնում միայն «ադրբեջանական գյուղերի» վերադարձի վերաբերյալ իրավական դիսկուրսում»։
Հաջիզադեն նշել է, թե նշված գյուղերը (Ադրբեջանական կողմը պնդում է, թե Հայաստանը պետք է իրենց «վերադարձնի» 8 գյուղ- խմբ.) տարածքային վեճի առարկա չեն։
Նշենք, որ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անընդունելի է անվանել Ադրբեջանի մամուլում Հայաստանի հասցեին հնչող նախազգուշացումները։