Հետևեք մեզ։

Պենտագոնի գաղտնի փաստաթղթերից հայտնի է դարձել, որ Զելենսկին առաջարկել է հարվածել Ռոստովին․ CNN

09:57, 10 ապրիլ 2023
Պենտագոնի գաղտնի փաստաթղթերից հայտնի է դարձել, որ Զելենսկին առաջարկել է հարվածել Ռոստովին․ CNN

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Ռոստովի մարզում հարվածներ հասցնել ռուս զինվորականներին։ Այս մասին՝ հղում անելով Պենտագոնի գաղտնի փաստաթղթերին, հաղորդում է CNN-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ հետախուզության վրա հիմնված զեկույցում ասվում է, որ փետրվարի վերջին ուկրաինացի առաջնորդը «առաջարկել է հարվածներ հասցնել Ռոստովի մարզում ռուսական զորքերի տեղակայման վայրերին»։ Առաջարկվել է դա անել անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, քանի որ Ուկրաինայի զինված ուժերը չունեն հեռահար զենքեր, որոնք կարող են հասնել նման հեռավորության վրա գտնվող թիրախներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնից արտահոսքը ցույց է տվել, որ ԱՄՆ իշխանությունները լրտեսում են Զելենսկուն։ Միաժամանակ, ինչպես նշել է   նախագահին մոտ կանգնած աղբյուրը, դա անակնկալ չի եղել Ուկրաինայի ղեկավարության համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները