Եվրամիության միասնական բանակ ստեղծելու գաղափարը չի իրականացվի։ Այս մասին CNN-ի եթերում ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
«Ուտոպիական է հավատալը, որ մենք թվով 27 բանակից հրաժարվելու ենք մեկ բանակ ստեղծելու համար»,- ասել է նա։
Բորելը մատնանշել է ԵՄ անդամների միջև փոխադարձ հարաբերությունները բարելավելու և ֆինանսական հնարավորություններին նրանց կողմից ավելի ուշադիր հետևելու անհրաժեշտությունը: