Թուրք իրավապահները Ստամբուլում ձերբակալել են 17 անձի, ովքեր կասկածվում են արգելված ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ, ևս 10-ը հետախուզվում է, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
«Ստամբուլի գլխավոր դատախազությանը կից ահաբեկչության և կազմակերպված հանցավորության հետաքննության բյուրոյի հետաքննության շրջանակներում որոշում է կայացվել կալանավորել 27 կասկածյալի, որոնց վերաբերյալ հետախուզական տեղեկատվություն է ստացվել Իսլամական պետությունում նրանց ենթադրյալ գործունեության մասին», - ասվում է հեռուստաալիքի կայքում,- «Ստամբուլի ոստիկանության աշխատակիցները օպերացիա են անցկացրել և ձերբակալել 17 կասկածյալի, մնացածների համար որոնողական աշխատանքներ են տարվում»,- պարզաբանել է հեռուստաալիքը։