Հետևեք մեզ։

Հայաստանը Ռուսաստանի համար նույնիսկ ավելին է, քան եղբայրական երկիր, հուսով ենք՝ Երևանում կտիրի քաղաքական կամք՝ շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը․ Պեսկով

11:32, 26 մարտ 2024
Հայաստանը Ռուսաստանի համար նույնիսկ ավելին է, քան եղբայրական երկիր, հուսով ենք՝ Երևանում կտիրի քաղաքական կամք՝ շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը․ Պեսկով

Ռուսաստանը և Հայաստանը մնում են եղբայրական երկրներ՝ չնայած հարաբերություններում առկա դժվարություններին։ Այսպիսի գնահատական ​​է տվել aif.ru-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության համար «նույնիսկ ավելին է, քան եղբայրական երկիր», թեև երկու երկրներն այժմ ապրում են «հարաբերությունների բավականին բարդ շրջան»։

«Դա նույնիսկ ավելին է, քան եղբայրական որկիրը, քանի որ այստեղ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում»,- ընդգծել է նա։ Պետության ղեկավարի մամուլի քարտուղարը նշել է, որ «այս հայերի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տնտեսական ակտիվությունը դեռևս կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոսը՝ տարեկան մինչև մի քանի միլիարդ դոլար»։

«Մենք հուսով ենք, որ Երևանում կտիրի քաղաքական կամք՝ շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը, և մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը», - նշել է Պեսկովը։