Crocus City Hall-ում ահաբեկչությանն աջակցելու մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացին, ով փորձում էր Հայաստան թռչել, ձերբակալվել է օդանավակայանից։
Սանկտ Պետերբուրգի բնակիչ Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են Պուլկովո օդանավակայանում։ Ըստ ռուսական լրատվամիջոցներից մեկի հրապարակման՝ նա մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։
Ավելի վաղ Նիկոլայ Կոնաշենոկը սոցիալական ցանցերում մի քանի գրառում էր կատարել Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին։ Դրանից հետո նրա կինը՝ Ռոքսանա Շատունովսկայան, հրաժարական է տվել Սանկտ Պետերբուրգի «Նյու Հոլանդիա» հասարակական կազմակերպության տնօրենի պաշտոնից։
Նրա խոսքով՝ հրապարակումները հանրության կողմից ընկալվել են որպես ահաբեկչությանն աջակցող։ «Խորին ներողամտություն եմ հայցում բոլորից։ Ես չեմ աջակցում ահաբեկչությանը։ Կատարվել է հրեշավոր հանցագործություն, որի համար մենք բոլորս սգում ենք»,- ավելի ուշ հրապարակված տեսանյութում ասել է Կոնաշենոկը։
Ձերբակալման տեսանյութը՝ այստեղ։