Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի լիազորությունները, հայտնում են կառույցից։
Նշվում է, որ ըստ օրենքի՝ Մնացականյանի լիազորությունները կդադարեն նաև Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի պաշտոնում։
Դադարել են Արագածոտնի մարզի դատարանի դատավորի լիազորությունները
12:40, 26 մարտ 2024