Հետևեք մեզ։

Սահմանադրության այն հոդվածների հետ, որոնցում խնդիր ենք արձանագրել, ներքին աշխատանքներ են իրականացվում․ Գրիգոր Մինասյան

13:08, 26 մարտ 2024
Սահմանադրության այն հոդվածների հետ, որոնցում խնդիր ենք արձանագրել, ներքին աշխատանքներ են իրականացվում․ Գրիգոր Մինասյան

Ունենք շատ նախնական հայեցակարգ, ուղարկել ենք Կառավարություն։ Սպասում ենք վարչապետի հետ սահմանադրական խորհրդի և հանձնաժողովի հանդիպմանը, որից հետո կներկայացնենք, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով Սահմանադրության փոփոխմանը։

Հարցին՝ Սահմանադրության նախաբանի վերաբերյալ քննարկում կա՞, Մինասյանը պատասխանեց․ «Դեռևս քննարկում չի եղել, միայն այն հատվածը, որը մամուլով տեսել ենք։ Գաղափարական մտագրոհների արդյունքում թե ինչ նոր ուղղություններ ենք նախատեսելու, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կտեղեկացնի։ Այն հոդվածների հետ, որոնց մեջ խնդիրներ ենք արձանագրել, ներքին մոնիթորինգ, աշխատանքներ իրականացվում են»,- ասաց Մինասյանը։