Հետևեք մեզ։

Ադրբեջանի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» դեմ է, որ Ֆլեթչերի դպրոցում ԼՂ վերաբերյալ միջոցառում լինի և այնտեղ ելույթ ունենա Եղիշե Կիրակոսյանը

13:46, 26 մարտ 2024
Ադրբեջանի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» դեմ է, որ Ֆլեթչերի դպրոցում ԼՂ վերաբերյալ միջոցառում լինի և այնտեղ ելույթ ունենա Եղիշե Կիրակոսյանը

Ադրբեջանի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» կոչ է արել ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցին չհյուրընկալել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջոցառումը։

Նշենք, որ մարտի 29-ին այնտեղ նախատեսվում է միջոցառում անցկացնել «Լեռնային Ղարաբաղ» խորագրով, որտեղ ելույթ կունենա միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ 

«Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում ներկայացված հայցերը հիմնված են այն թեզի վրա, որ Հայաստանը Ղարաբաղը չի ճանաչում Ադրբեջանի մաս։ Վերոհիշյալ պահանջներով Հայաստանը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանի մասնակցությունն ու ելույթը Ֆլեթչերի դպրոցում կայանալիք միջոցառմանը ծառայում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սպառնացող իրավական պահանջների առաջմղմանը»,- ընդգծվում է հայտարարության մեջ։