Հետևեք մեզ։

Կրոկուսում ահաբեկչության պատվիրատուներն անխուսափելիորեն կպատժվեն. ՌԴ գլխավոր դատախազ

15:12, 26 մարտ 2024
Կրոկուսում ահաբեկչության պատվիրատուներն անխուսափելիորեն կպատժվեն. ՌԴ գլխավոր դատախազ

Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունը և Ուկրաինայի կողմից խաղաղ բնակիչների գնդակոծումը ընդհանուր նպատակ ունեն՝ վախեցնել։ Այս ամենի կազմակերպիչները կպատժվեն, ասել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը վարչության եզրափակիչ նիստում, գրում է «Риа Новости»-ն։


«Արևմտյան մի շարք երկրներ, ավերելով դարավոր հիմքերն ու արժեքները, ըստ էության բռնել են ապամարդկայնացման ճանապարհը։ Գրեթե ամեն օր մեր համաքաղաքացիներ և հատկապես ցավալի է, երեխաներ են մահանում բնակելի թաղամասերի թիրախային հրետանային գնդակոծությունից, անօդաչու սարքերի հարվածներից։ Մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը մի արարք է, որը խլեց բազմաթիվ խաղաղ մարդկանց կյանքեր։ Այս վայրագությունները ունեն ընդհանուր նպատակ՝ վախեցնել մարդկանց, ավերել մեր ժողովրդի միասնությունը։ Դրանց մեղավորներն ու պատվիրատուներն անխուսափելիորեն կպատժվեն։ », - ասել է Կրասնովը։